«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 20։30-ին մեկնարկելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական՝ «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Թիմերի գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեն և Խոսեպ Գվարդիոլան այս խաղի համար ընտրել են հետևյալ կազմերը․

«Չելսի»․ Կուրտուա – Ռյուդիգեր, Կրիստենսեն, Կեյհիլ, Ասպիլիկուետա, Կանտե, Ֆաբրեգաս, Բակայոկո, Ալոնսո, Ազար, Մորատա։

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն – Ուոլկեր, Սթոունս, Օտամենդի, Դելֆ, Ֆերնանդինյո, Սթերլինգ, Սիլվա, Դե Բրույնե, Զանե, Ժեզուշ։

Այս հանդիպումից առաջ «Չելսին» 13 միավորով չորրորդ տեղում է, իսկ «քաղաքայինները» 16 միավորով երկրորդն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում