«Բորուսսիան» հյուրընկալվելիս հաղթեց «Աուգսբուրգին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի առաջատար Դորտմունդի «Բորուսսիան» 7-րդ տուրում հյուրընկալվեց «Աուգսբուրգին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում։ Արդեն 4-րդ րոպեին դորտմունդցիներին առաջ մղեց Անդրեյ Յարմոլենկոն։ Ֆրանսիսկո Կայուբին 11-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 23-րդ րոպեին, Շինձի Կագավան դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Երկրորդ կեսում Պետեր Բոշի թիմը նաև երրորդ գոլը խփելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն 79-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» 19 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Աուգսբուրգը» մնաց 11 միավորով հինգերորդ տեղում։

Խաղի տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում