Դե Բրույնեի գոլը հաղթական էր «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում․ գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալեց ընթացիկ խաղարկության ֆավորիտներից «Մանչեսթեր Սիթիին» և նվազագույն հածվով պարտություն կրեց։

Առաջին կեսն անցավ «քաղաքայինների» առավելությամբ, սակայն գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում Քևին դե Բրույնեն գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց հյուրերին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 19 միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» մնաց 13 միավորով՝ չորրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1
Գոլը՝ դե Բրույնե 67′

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում