Նեյմարը 25 տարեկանում 300-րդ գոլն է խփել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի «Բորդոյի» հետ մրցավեճում (6:2) դուբլի հեղինակ է դարձել:

«Bleacher Report»-ը հայտնում է, որ բրազիլացու առաջին գոլը 300-րդն էր նրա պորֆեսիոնալ կարիերայում: Այժմ նրա ակտիվում 301 գնդակ կա։ Հարձակվողը «Սանթոսի» կազմում 136 գոլ է խփել, «Բարսելոնայում»` 105, ՊՍԺ-ում` 7, իսկ Բրազիլիայի հավաքականում` 52: Նեյմարն այդ պատկառելի ցուցանիշին հասել է 25 տարեկան և գրեթե 7 ամսեկան հասակում:

Ներկայիս ֆուտբոլիստներից 300 գոլի սահմանն ավելի շուտ է գերազանցել Լիոնել Մեսսին, ով այդ ցուցանիշին հասել է 25 տարեկան 4 ամսեկան հասակում` 2012 թվականի հոկտեմբերի 27-ին («Ռայո Վալեկանո» – «Բարսելոնա»` 0:5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում