Առյուծը կծել է ռեգբիստին (տեսանյութ)

Ուելսյան «Օսպրեյս» ակումբի ռեգբիստ Սքոթ Բոլդուինը տուժել է ՀԱՀ-ի Բլումֆոնտեյն քաղաքի կենդանաբանական այգի կատարած այցի ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «Mirror»-ը:

29-ամյա մարզիկը ձեռքը մտցրել է առյուծի վանդակ, որպեսզի շոյի կենդանուն, սակայն գիշատիչը կծել է նրան: Բոլդուինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա ձեռքին մի քանի կար են դրել:

«Կենդանին մեղավոր չէ: Չի կարելի առյուծին շոյել, կարծես նա հասարակ կատու է: Սքոտը հիմարություն է արել: Նրա բախտը բերել է, որ միջադեպն այդպես է ավարտվել: Չգիտեմ՝ ինչ կենդանական հաղորդումներ է Բոլդուինը դիտել, որից հետո որոշել է, թե առյուծի հետ կարելի է այդպես վարվել»,- ասել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Թենդին:

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում