«Վունդերկինդի» կարիերայի երկրորդ հաղթանակը

Ֆորմուլա 1-ի 15-րդ Գրան պրին տեղի է ունեցել Մալազիայում: 56 շրջանից բաղկացած 310 կմ տարածությամբ երթուղին առաջինն է հատել «Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Երեկ 20 տարեկան դարձած հոլանդացին 12,770 վայրկանով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած Լյուիս Հեմիլթոնից: «Մերսեդեսի» ավտոարշավորդին հաջորդել է «Ռեդ Բուլի» մեկ այլ ներկայացուցիչ Դանիել Ռիկարդոն (+22,519): «Ֆերրարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը գրավել է չորրորդ տեղը (+37,362):

Ֆերստապենի կարիերայում դա երկրորդ հաղթանակն էր:

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնն ավելի է ամրապնդել իր առավելությունը: Բրիտանացին ունի 281 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնող Ֆետելը հավաքել է 247 միավոր, իսկ եռյակը եզրափակող Վալտերի Բոտասը («Ֆերրարի»)` 222:

Հետևեք մեզ նաև Telegram-ում