«Ինտերը» հաղթեց հետնապահին, «Լացիոն» ջախջախեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտերն» արտագնա հանդիպում անցկացրեց նորեկ «Բենևենտոյի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարսելո Բրոզովիչը, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Մարկո Ալեսանդրոն։

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը։ «Բենևետոն» դեռ միավոր չի վաստակել։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» 6։1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ։ 27-րդ րոպեին Դոմենիկո Բերարդին առաջ մղեց «Սասուոլոյին», ապա դուբլեր ձևակերպեցին Լուիս Ալբերտոն և Մարկո Պարոլոն, մեկական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Ստեֆան դե Վրեյը։

Այժմ «Լացիոն» ունի 16 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» մնաց 4 միավորով՝ 17-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բենևենտո» – «Ինտեր»՝ 1։2
Գոլերը՝ Ալեսանդրո 42՛ – Բրոզովիչ 19՛, 22՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

«Լացիո» – «Սասուոլո»՝ 6։1
Գոլերը՝ Ալբերտո 45՛, 57՛, դե Վրեյ 56՛, Պարոլո 64՛, 69՛, Իմոբիլե 81՛ / 11-մետրանոց – Բերարդի 27՛ / 11-մետրանոց

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում