Գոլառատ խաղում «Վալենսիան» հաղթեց «Ատլետիկին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» հյուրընկալեց «Ատլետիկին»։ «Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ «Չղջիկների» կազմում գոլերով աչքի ընկան Սիմոնե Ձաձան, Ռոդրիգոն և Դանիել Պարեխոն, իսկ հյուրերից՝ Արից Ադուրիսն ու Ռաուլ Գարսիան։

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկը» մնաց 8 միավորով՝ 13-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Վալենսիա» – «Ատլետիկ»՝ 3։2
Գոլերը՝ Ձաձա 27՛, Պարեխո 34՛ /11-մետրանոց, Ռոդրիգո 66՛ – Ադուրիս 59՛, Գարսիա 76՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում