«Յուվենտուսն» առաջին միավորները կորցրեց (տեսանյութ)

«Յուվենտուսն» առաջին միավորները կորցրեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ 7-րդ տուրում գործող չեմպիոնը հյուրընկալվեց «Ատալանտային» և ոչ-ոքի խաղաց՝ 2։2։

Թուրինցիների կազմում գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Բերնարդեսկին և Գոնսալո Իգուայինը, իսկ դաշտի տերերի պատասխան գոլերը խփեցին Մատիա Կալդարան և Բրիան Կրիստանտեն։ 84-րդ րոպեին «Յուվենտուսը» հաղթանակի հասնելու լավ հնարավորություն ուներ, սակայն Պաուլո Դիբալան չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։

Այժմ «Յուվենտուսն» ունի 19 միավոր և «Ինտերի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։ Այս թիմերն առաջատար «Նապոլիին» զիջում են 2 միավորով։ «Ատալանտան» 7 խաղում վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ատալանտա» – «Յուվենտուս»՝ 2։2
Գոլերը՝ Կալդարա 31՛, Կրիստանտե 67՛ – Բերնարդեսկի 21՛, Իգուային 24՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Դիբալա 84՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում