Ռիբերին ծանր վնասվածք է ստացել. հայտնի է` ապաքինման ժամկետը

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին լուրջ վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 7-րդ տուրի`«Հերտայի» հետ խաղում (2:2):

Ֆրանսիացու մոտ ձախ ծնկի կապանի պատռվածք է հայտնաբերվել,- տեղեկացնում է bild.de-ն: 34-ամյա ֆուտբոլիստին վիրահատելու անհրաժեշտություն չի լինի: Նա բաց է թողնելու մոտ 3 ամիս:

Խաղից հետո Ռիբերին մարզադաշտը լքել է հենակների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում