Ո՞ր դերասանին է Ֆեդերերը ցանկանում տեսնել իր կերպարում

Ռոջեր Ֆեդերերը ներկա է գտնվել Ցյուրիխի կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել է Բյորն Բորգի ու Ջոն Մակինրոյի մրցակցության մասին նոր ֆիլմը:

Շվեյցարացուն հարցրել են1 արդյո՞ք արժե սպասել նրա ու Ռաֆայել Նադալի մրցակցության մասին կինոնկարին:

«Կասկածում եմ, որ իմ ու Ռաֆայի մասին երբևէ ֆիլմ կնկարահանեն: Եթե դա տեղի ունենա, կցանկանայի, որ իմ դերը խաղար Մեթ Դեյմոնը կամ Լեոնարդո Դի Կապրիոն»,- շվեյցարացու խոսքն է մեջբերում «Tennis World USA»-ը:

«Բորգ/Մակինրոյ» ֆիլմի և տարվա ամենասպասված մյուս սպորտային կինոնկարների մասին տեղեկություն կարող եք կարդալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում