Կոնտե. Չգիտեմ` ինչու է «Չելսին» հրաժարվել Դե Բրյունեից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ափսոսանք է հայտնել, որ «Չելսին» հրաժարվել է Կևին Դե Բրյունեի ծառայություններից:

«Ճիշտն ասած` չգիտեմ, թե ինչու է «Չելսին» բաց թողել Դե Բրյունեին: Կարելի է վստահորեն ասել, որ նա թոփ-խաղացող է, կատարյալ ֆուտբոլիստ: Նա բարձր տեխնիկա ունի, արագ է և ջանասիրաբար աշխատում է թիմի համար»,- իտալացու խոսքն է փոխանցում «The Guardian»-ը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին լոնդոնցիները «Վոլֆսբուրգին» են վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը (22 միլիոն եվրո): Ընդամենը 1,5 տարի հետո «Մանչեսթեր Սիթին» բելգիացու համար 74 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում