Եվրո-2019. Հայաստանի երիտասարդական հավաքականի սպասված հաղթանակը (տեսանյութ)

2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Ջիբրալթարի (Մ21) ընտրանու հետ: Գրանցվեց 1:0 հաշիվը:

Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Պետրոս Ավետիսյանը: Հայկական թիմի ավագը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, որը վաստակել էր փոխարինման մտած Հայկ Գալստյանը:

Արթուր Ոսկանյանի թիմն առաջին կեսում դժվարություններ ուներ մրցակցի պաշտպանությունը ճեղքելու հարցում: Միայն ընդմիջումից առաջ դա հաջողվեց Հովհաննես Իլանգյոզյանին, սակայն նրա հարվածից հետո դարպասապահը փրկեց հյուրերին: Երկրորդ կեսում հայ երիտասարդները մի շարք լավ նպաստավոր պահեր ունեին, սակայն չօգտվեցին հնարավորություններից:

Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և կրկին միանձնյա գլխավորեց յոթերորդ խմբի մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդող Ռուսաստանն ունի 4 միավոր (երկու խաղից): 

Հետևեք մեզ նաև Telegram-ում