Աարոն Ասկես. Հայերի համար դժվար կլիներ, եթե գոլ խփեինք

Ջիբրալթարի Մ-21 ընտրանու գլխավոր մարզիչ Աարոն Ասկեսը խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացած հանդիպման (0:1) մասին:

Խաղի մասին

«Բարդ խաղ էր մեզ համար, բայց լավ ելույթ ունեցանք: Հայաստանի հավաքականի համար շատ դժվար կլիներ, եթե մենք գոլ խփեինք: Հպարտ եմ իմ սաներով»:

«Վիճելի» 11-մետրանոց

«Խաղի ընթացքում այնքան էլ համոզված չէի, որ 11-մետրանոց կար: Շուտով տեսագրությունը կդիտեմ և ավելի պարզ կլինի»:

Առաջին տուրի խաղի (0:3) համեմատ խաղամակարդակների փոփոխությունների մասին

«Մենք մեծ առաջխաղացում ենք գրանցել: Առաջին տարին է, որ մասնակցում ենք Մ-21 տարեկանների մրցաշարին: Հայաստանի ընտրանին նույնպես առաջադիմել է և ունի բավականին արագ խաղացողներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում