Արթուր Քարտաշյան. Ջիբրալթարին չէինք թերագնահատել

Հայաստանի երիտասարդական հավաքականի կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը կարծիք է հայտնել Ջիբրալթարի (Մ21) ընտրանու հետ Եվրո-2019-ի որակավորման փուլի տնային հանդիպման (1:0) շուրջ:

Խաղի մասին

«Բնականաբար, տպավորություները դրական են: Մրցակիցը լավ էր պաշտպանվում: Մենք շատ գոլային պահեր ունեինք, սակայն միայն մեկ գոլ խփեցինք: Պետրոս Ավետիսյանը հաջող իրացրեց 11-մետրանոց հարվածը: Հուսամ` կշարունակենք հաղթանակներ տոնել և կուրախացնենք մեր երկրպագուներին»:

Թերագնահատության խնդիր չկար

«Միանշանակ մրցակցին չէինք թերագնահատել: Եթե մեր պահերը ճիշտ օգնագործեինք, վստահ եմ` կհաղթեինք խոշոր հաշվով»:

Ակտիվությամբ տարբեր խաղակեսեր

«Ջիբրալթարը խորը պաշտպանությունից հետո շուտ հոգնեց, և մեր գրոհները երկրորդ կեսում սկսեցին ավելի վտանգավոր դառնալ: Առաջին կեսում սրության պակաս կար»:

Մարզչական քայլ

«Ընդմիջման ժամանակ մեր մարզիչը տակտիկան չփոխեց, այլ ֆուտբոլիստների վերադասավորում կատարեց, ինչն ազդեց խաղի վրա»:

Ավստրիայի (Մ-21) ընտրանու դեմ առաջիկա մրցավեճի մասին

«Պետք է 100% նվիրվենք խաղին: Արդեն բավականաչափ միավորներ ենք վաստակել և կորուստ թույլ տալու իրավունք չունենք»:

Լուսանկարները` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի

Հետևեք մեզ նաև Telegram-ում