Մորատայի վնասվածքը սպասվածից լուրջ է

«Չելսիի» հարձակվողն ավելի երկար ժամանակ բաց կթողնի, քան նախապես սպասվում էր,- գրում է «The Telegraph»-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:1) Ալվարո Մորատան ազդրի վնասվածք է ստացել ու առաջին կեսում փոխարինվել: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար քիչ ժամանակ կպահանջվի, սակայն պարզվել է, որ այն մեկ ամսից ավելին կկազմի:

Ամենայն հավանականությամբ`, Մորատան բաց կթողնի նաև «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա երկու հանդիպումները:

Հարձակվողն Պրեմիեր լիգայում արդեն 6 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում