«Մանչեսթեր Յունայթեդը» սկսելու է բանակցել Օզիլի հետ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«The Independent»-ի տեղեկությամբ` 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» սկսելու է բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի հետ: Հունիսին ավարտվելու է «զինագործների» հետ Գերմանիայի ընտրանու խաղացողի պայմանագրի ժամկետը և հունվարից ցանկացած ակումբ իրավունք կունենա բանակցելու նրա հետ:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ կկարողանա Օզիլին համոզել ընդունել առաջարկը: Կիսապաշտպանը պորտուգալացու գլխավորությամբ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»:

Նշվում է, որ Մեսութն «Արսենալում» մնալու մեծ ցանկություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում