Կավանի. Նեյմարի հետ այլևս խնդիր չկա

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին պատմել է իր թիմակից Նեյմարի հետ կոնֆլիկտի մասին:

«Ֆուտբոլում նման բաներ երբեմն պատահում են: Ճմշարտությունն այն է, որ լուրջ ոչինչ տեղի չի ունեցել: Հանդերձարանում ֆուտբոլիստները հաճախ են վիճում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Հիմա արդեն ամեն ինչ հարթվել է, խնդիր չկա: Գլխավորը` յուրաքանչյուրս թիմի համար նույն նպատակը հետապնդենք»,- ուրուգվայական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է 30-ամյա ֆուտբոլիստը:

11-մետրանոցն իրացնելու պատճառով Նեյմարի ու Կավանիի միջև տարաձայնություններից հետո փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այդ ստանդարտն իրացնելու համար հերթ է սահմանել: Հարձակվողները նշակետին մոտենալու են հերթով` մեկական անգամ: «Բորդոյի» դեմ նախորդ մրցավեճում (6:2) 11-մետրանոցն իրացրել է Նեյմարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում