«Օլդ Թրաֆորդը» կդառնա Եվրոպայի երրորդ ամենախոշոր մարզադաշտը

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է ավելացնել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի նստատեղերի թիվը: «Daily Mail»-ը վստահեցնում է, որ անգլիական ակումբն իր ստադիոնի աթոռների թիվը կշատացնի մոտ 13 000 տեղով:

«Կարմիր սատանաները» ցանկանում են 88 հազար նստատեղի հասնել: Դա հնարավոր կլինի Բոբի Չարլթոնի անվան տրիբունայի (հարավային) մեծացնելու շնորհիվ: Ներկայումս մարզադաշտը տեղավորում է 75 643 հանդիսական:

Եթե «Օլդ Թրաֆորդը» դառնա 88-հազարանոց, ապա Եվրոպայում կլինի երրորդ ամենախոշորը: Առաջին տեղում «Բարսելոնայի» մարզադաշտն է` «Կամպ Նոուն», որը տեղավորում է 99 350 հանդիսական: Երկրորդը Լոնդոնի «Ուեմբլին» է` 90 000, որտեղ իրենց տնային հանդիպումներն են անցկացնում Անգլիայի հավաքականն ու «Տոտենհեմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում