«Bild». Յուպ Հայնկեսը վերադառնում է «Բավարիա»

«Բավարիայի» նախկին մարզիչ Յուպ Հայնկեսը վերսկսելու է կարիերան և գլխավորելու է մյունխենյան ակումբը: Այդ մասին գրում է «Bild» պարբերականը:

72-ամյա մասնագետի հետ պայմանագիրը գործելու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Սեպտեմբերի վերջին գերմանական ակումբն անբավարար արդյունքների ու խաղացողների հետ տարաձայնությունների պատճառով պաշտոնանկ է արել Կարլո Անչելոտիին: Ներկայումս նրան ժամանակավորապես փոխարինում է Վիլի Սանյոլը:

«Բավարիան» տևական ժամանակ բանակցել է Թոմաս Տուխելի հետ, սակայն որոշել է նրա թեկնածության քննարկմանը վերադառնալ հաջորդ ամռանը:

Հիշեցնենք, որ Հայնկեսը մարզչական կարիերան ավարտել է 2013 թվականին, երբ մյունխենցիներին դարձրել է Չեմպիոնների լիգայի, Բունդեսլիգայի ու Գերմանիայի գավաթի չեմպիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում