Հայնկես. Աառաջարկ եմ ստացել «Բավարիայից», բայց․․․

Գերմանացի մարզիչ Յուպ Հայնկեսը հաստատել է, որ առաջարկ է ստացել «Բավարիայից»:

«Առայժմ հստակություն չկա: Պետք է կշռադատեմ ամեն ինչ: Մարզչական կարիերաս ավարտելուց հետո 4,5 տարի է անցել, ֆուտբոլը փոխվել է: Ինձ խնդրել են մինչև 2018 թվականի ամառը գլխավորել թիմը: Մենք շատ գործոններ ենք քննարկել»,- 72-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում «Rheinische Post»-ը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Յուպ Հայնկեսը հեռացել է ֆուտբոլից մյունխենցիների հետ թրեբլ է ձևակերպելուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում