ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 ու 23 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 15-21-ը, Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է հավաքականների ամբողջական կազմերը, որոնք փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աղջիկներ, 20 տարեկաններ. 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +90 կգ՝ Արփինե Դալալյան:

Աղջիկներ, 23 տարեկաններ. 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 90 կգ՝ Տաթեւիկ Հակոբյան:

Տղաներ, 20 տարեկաններ. 69 կգ՝ Հրայր Հովհաննիսյան, 85 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան և 
Կարեն Ավագյան, 105 կգ՝ Սամվել Գասպարյան, +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:

Տղաներ, 23 տարեկաններ. 77 կգ՝ Ժորժ Եղիկյան, 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Մկրտիչ Մկրտչյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում