Ընկերական խաղ` «Փյունիկի» ու «Արցախի» միջև (տեսանյութ)

Ազգային հավաքականների հանդիպումների պատճառով ակումբային ֆուտբոլում ընդմիջում է հայտարարած, ուստի որոշ թիմեր ընկերական խաղեր են անցկացնում:

Հայաստանում այսօր մրցել են «Արցախը» և «Փյունիկը»: Հանդիպումը կայացել է վերջինիս մարզադպրոցի խաղադաշտում: «Փյունիկը» հաղթել է 2:1 հաշվով: Բարձրագույն խումբը ներկայացնող թիմը կազմում դուբլի հեղինակ է դարձել Կարեն Խատուևը: Խաղավերջում հյուրերից հաշիվը կրճատել Արմեն Դուրունցը, ով հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Նշենք, որ Ալեքսեյ Երյոմենկոյի թիմի կազմում գոլերից մեկը գրանցվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանի փոխանցումից հետո:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում