ԱԱ-2018. Արգենտինայի հարվածների ու գոլերի սարսափելի հարաբերակցությունը

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում այսօր Արգենտինայի հավաքականը 0:0 հաշվով է ավարտել Պերուի ընտրանու հետ տնային խաղը և մրցաշարային աղյուսակում նահանջել է 6-րդ տեղ:

«Opta»-ն հայտնում է, որ «ալբիսելեստեն» վերջին 4 հանդիպումներում 73 հարված է կատարել (21-ը դարպասին) և ոչ մի գոլ չի խփել: Այդ մրցավեճերում միակ գնդակը գրանցվել է Վենեսուելայի հետ տնային խաղում (1:1), որում մրցակիցն ինքագոլի հեղինակ է դարձել:

Պաշտոնական հանդիպումներում Արգենտինան վերջին անգամ գոլ է խփել մարտի 25-ին, երբ Լիոնել Մեսսին գրավել է Չիլիի դարպասը (1:0): Ավելի ուշ աշխարհի կրկնակի չեմպիոնները պարտվել են Բոլիվիային (0:2) և ոչ-ոքի խաղացել Ուրուգվայի հետ (0:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում