Իսլանդիան վերջ դրեց Թուրքիայի հույսերին, Խորվաթիան անսպասելիորեն սայթաքեց (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ամենահամառ պայքարն ընթանում է I խմբում, որտեղ 4 թիմ հավակնում էին եզրափակիչ փուլի ուղեգրին:

Տուրի կենտրոնականը Թուրքիա – Իսլանդիա հանդիպումն էր, որն ավարտվել է կղզիաբնակ թիմի խոշոր հաղթանակով` 3:0 հաշվով: Մեկական անգամ աչքի են ընկել Յոհան Գուդմունդսոնը (32), Բիկիր Բյարնասոնը (39), Կարի Արնասոնը (50):

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում Խորվաթիան մոտ է եղել կարևոր հաղթանակին, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողած գոլը զրկել է նրանց այդ հնարավորությունից: Մարիո Մանջուլիչի գոլին (57) պատասխանել է Պիրի Սոիրին` 1:1:

Տեսանյութ

Բալկանների սայթաքումից օգտվել է Ուկրաինան, որը հյուրընկալվելիս պարտության է մատնել Կոսովոյին` 2:0: Լեարտ Պաքարադայի ինքնագոլին (60) հաջորդել է Անդրեյ Յարմոլենկոյի գնդակը (88):

Տեսանյութ

«I» խմբի առաջատար դարձավ Իսլանդիան, որն ունի 19 միավոր: Իսլանդացիներին հաջորդում են Խորվաթիան և Ուկրաինան, որոնք հավաքել են 17-ական միավոր: Թուրքիան 14 միավոր է վաստակել, սակայն արդեն կորցրեց նույնիսկ անցումային խաղերի հույսը, քանի որ վերջին տուրում կայանալու է Ուկրաինա – Խորվաթիա հանդիպումը: Ֆինալդիայի հաշվին գրանցված է 8, իսկ Կոսովոյի` 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում