D խումբ. Կենտրոնական խաղում 5 գոլ է գրանցվել, այլ արդյունքներ (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի D խմբի 9-րդ տուրի կենտրոնական խաղում Ավստրիան ընդունել է առաջատար Սերբիային:

Գոլառատ խաղում տանտերերը հաղթել են 3:2 հաշվով: Որոշիչ է դարձել 89-րդ րոպեին Լուիս Շաուբի փոխանցում-հարվածը, որը ոչ ոքի չդիպչելով հայտնվել է դարպասում: Ավստրիացիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել նաև Գվիդո Բուրգշտալերը (25) և Մարկո Արնաուտովիչը (76), իսկ սերբերից` Լուկա Միլիվոևիչը (11) և Նեմանյա Մատիչը (83):

Տեսանյութ

Խմբի մյուս հանդիպումներում Ուելսը հյուրընկալվելիս առավելության է հասել Վրաստանի նկատմամբ (1:0), իսկ Իռալնդիան սեփական հարկի տակ` Մոլդովայի (2:0): «Վիշապների» կազմում աչքի է ընկել Թոմաս Լոուրենսը (49), իսկ «կելտերից» դուբլ է ձևակերպել Դերիլ Մերֆին (2, 19):

Վերջին տուրից առաջ Սերբիան ունի 18 միավոր, Ուելսը` 17, Իռլանդիան` 16, Ավստրիան` 12, Վրաստանը` 5, իսկ Մոլդովան` 2 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում