«Marca». Կուրտուան սպասում է «Ռեալի» առաջարկին

«Չելսիի» դարպաապահ Տիբո Կուրտուան չի շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Բելգիացին գոհ է Լոնդոնում իր կարիերայի զարգացումից, սակայն ցանկանում է մոտ ապագայում տեղափոխվել «Ռեալ»,- վստահեցնում է «Marca» պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ 25-ամյա դարպասապահն առաջարկ է սպասում «սերուցքայիններից»: Մադրիդում գոհ են 30-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասից, սակայն կարող են դիտարկել ավելի երիտասարդ ու ճանաչված խաղացողի տարբերակը:

«Չելսիի» հետ Կուրտուայի պայմանագրի ժամկետը լրանալու է 2019 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում