Հայնկեսի պահանջով «Բավարիայի» առաջին տրանսֆերը

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի օգնականի համար մյունխենյան ակումբը ստիպված է եղել գումար վճարել: «Բավարիա» է վերադարձել Պետեր Հերմանը, ով 2011-2013թթ. ընթացքում եղել է Հայնկեսի օգնականը:

Հերմանն աշխատում էր Դյուսելդորֆի «Ֆորտունայում»: Նրա տեղափոխության համար գերմանական գրանդը 1,75 միլիոն եվրո է վճարել,- գրում է «Rheinische Post»-ը: Այդ գումարը հետագայում կարող է հասնել 2 միլիոնի:

Նշվում է, որ Հերմանին հրավիրելը եղել է Յուպ Հայնկեսի պահանջը, ում հետ համատեղ աշխատանքի ընթացքում «Բավարիան» թրեբլ է նվաճել (Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում