Հայաստանի հավաքականը մարզվել է Աստանայում

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզում «Աստանա Արենա» մարզադաշտում:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հավաքականի հետ Ղազախստան ժամանած բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Կարճատև նախավարժանքից հետո թիմը կատարել է խաղային տարբեր վարժություններ, այնուհետև, բաժանվելով 2 մասի, անցկացրել ձեռքով գնդակը միմյանց փոխանցելու յուրահատուկ խաղ: Մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին, «Աստանա Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում