Խորվաթիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Խորվաթիայի ֆուտբոլային միությունը պաշտոնապես հայտարարել է ազգային հավաքականում մարզչական փոփոխության մասին։

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի՝ Ֆինլանդիայի հետ հանդիպումից հետո (1:1) աշխատանքից հեռացվել է Անտե Չաչիչը։ Խորվաթիայի ֆուտբոլային միությունը նման որոշումը բացատրել է Մունդիալի որակավորման փուլում հավաքականի ոչ գոհացուցիչ արդյունքներով։ 

Չաչիչին փոխարինելու է Զլատկո Դալիչը։ 50-ամյա Դալիչը մինչ այս աշխատում էր ԱՄԷ-ի «Ալ Այն» ակումբում, իսկ 2010 թվականից մարզել է Սաուդյան Արաբիայի թիմերը։

Հոկտեմբերի 9-ին Խորվաթիայի հավաքականը որոշիչ հանդիպում է անցկացնելու Ուկրաինայի հետ։ Կիևում կայանալիք խաղից առաջ հավաքականներն ունեն 17-ական միավոր և կիսում են I խմբի երկրորդ-երրորդ հորիզոնականները։ Երկրորդ հորիզոնականը հավաքականներից մեկին հնարավորություն կտա մասնակցելու Մունդիալի ուղեգիր տվող անցումային խաղերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում