ԱԱ-2018․ Իտալիայի հավաքականը կմասնակցի անցումային խաղերին

Իտալիայի հավաքականն ապահովել է իր տեղն այն 8 հավաքականների ցանկում, որոնք հնարավորություն են ունենալու մասնակցելու Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի անցումային խաղերին։ Որակավորման փուլի վերջին տուրից առաջ իտալացիները նման հնարավորություն են ստացել H խմբի Բոսնիա Հերցեգովինա – Բելգիա (3:4) խաղի արդյունքով։

Անցումային խաղերին մասնակցելու են 9 խմբերի երկրորդ հորիզոնականները զբաղեցրած 8 լավագույն հավաքականները։ Իտալիան այժմ ունի 20 միավոր և զբաղեցնում է G խմբի երկրորդ հորիզոնականը (առաջատար Իսպանիան ունի 25 միավոր)։ Բոսնիա և Հերցեգովինան այսօր Բելգիային պարտվելու արդյունքում մնաց 14 միավորով, իսկ Բոսնիային հաջորդող Հունաստանն ունի 13 միավոր։ Այս հավաքականներն այլևս չեն կարող շրջանցել Իտալիայի արդյունքը կամ իրենց խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը (H խմբի առաջատարը 25 միավորով Բելգիան է)։

Հավելենք, որ անցումային խաղերը կայանալու են նոյեմբերի 9-11-ը և 12-14-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում