ԱԱ-2018․ Ֆրանսիան հաղթեց Բուլղարիային, Հոլանդիան՝ Բելառուսին (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Բուլղարիայի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 3-րդ րոպեին խփեց Բլեզ Մատյուիդին։

Հոլանդիայի հավաքականն արտագնա հաղթանակ տոնեց Բելառուսի նկատմամբ։ Բորիսովում կայացած հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով․ հյուրերից մեկական գոլ խփեցին Դևի Պրոպերը, Արյեն Ռոբենը և Մեմֆիս Դեպայը, իսկ դաշտի տերերի միակ գոլի հեղինակը Մաքսիմ Վոլոդկոն էր։

Ավելի վաղ A խմբում Շվեդիայի հավաքականը 8 անպատասխան գոլ էր խփել Լյուքսեմբուրգի դարպասը։ 

Վերջին տուրից առաջ Ֆրանսիան 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Շվեդիան ունի 19 միավոր, Հոլանդիան՝ 16, Բուլղարիան՝ 12, Բելառուսն ու Լյուքսեմբուրգը՝ 5-ական։ Վերջին տուրում կայանալու են Ֆրանսիա – Բելառուս, Հոլանդիա – Շվեդիա, Լյուքսեմբուրգ – Բուլղարիա հանդիպումները։

ԱԱ-2018, որակավորման փուլ, 9-րդ տուր
A խումբ

Բուլղարիա – Ֆրանսիա՝ 0։1
Գոլը՝ Մատյուիդի 3՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Բելառուս – Հոլանդիա՝ 1։3
Գոլերը՝ Վոլոդկո 55՛ – Պրոպեր 24՛, Ռոբեն 84՛ / 11-մետրանոց, Դեպայ 90+՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Շվեդիա – Լյուքսեմբուրգ՝ 8։0
Գոլերը՝ Գրանկվիստ 10՛, 67՛, Մարկուս Բերգ 18՛, 37՛, 54՛, 71՛, Լուստիգ 60՛, Տոյվոնեն 76՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում