Անչելոտի․ «Ռեալում» ասացին, որ մտերիմ եմ ֆուտբոլիստների հետ, «Բավարիայում»՝ հակառակը

Իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության՝ իրեն աշխատանքից հեռացնելու պատճառների մասին։

-Չգիտեմ՝ արդյո՞ք իմ աշխատանքային մոտեցումները ճիշտ են։ Երբ հեռացա «Ռեալից», ինձ ասացին, որ շատ մտերիմ եմ ֆուտբոլիստների հետ, իսկ «Բավարիայում» ասացին, որ ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ չունեմ։ Իսկ ես պարզապես ցանկանում եմ շփվել մարդկանց հետ։

Դեռ ցանկանում եմ ամենօրյա աշխատանքով զբաղվել, ուստի չեմ մտածում հավաքական գլխավորելու մասին։ Իտալիայի հավաքականը գլխավորելու մասին կմտածեմ միայն այն ժամանակ, երբ ամեն օր աշխատելու ցանկություն չեմ ունենա,- Անչելոտիի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում