Ռոբեն․ Չենք կարող 7։0 հաշվով հաղթել Շվեդիային

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարծում է, որ իր թիմը կորցրել է Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Հոլանդիան զբաղեցնում է ընտրական փուլի A խմբի երրորդ հորիզոնականը և անցումային խաղերի մասնակցելու հնարավորություն ստանալու համար պետք է վերջին տուրում 7 գնդակի տարբերությամբ հաղթի Շվեդիային։

-Մեզ համար շատ ցավալի իրավիճակ է։ Ցավոք, սա ֆուտբոլի անբաժան մասն է։ Հնարավոր է պատկերացնել, որ 8։0 հաշվով կարելի է հաղթել Բելառուսի հավաքականին, բայց մենք չենք կարող 7։0 հաշվով հաղթել Շվեդիային։ Երբ տեղեկացանք, որ շվեդները 8 գոլ են խփել Լյուքսեմբուրգի դարպասը, մեծ հիասթափություն ապրեցինք,- Ռոբենի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրից առաջ A խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1. Ֆրանսիա — 20 միավոր
2. Շվեդիա — 19
3. Հոլանդիա — 16
4. Բուլղարիա — 12
5. Բելառուս — 5
6. Լյուքսեմբուրգ — 5

Հետևեք մեզ նաև Telegram-ում