Նադալը՝ Պեկինի մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Պեկինում ավարտվեց ATP-500 շարքի մրցաշարը, որի եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն առավելության հասավ ավստրալացի Նիկ Կիրյոսի նկատմամբ։

1 ժամ 32 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6։2, 6։1 հաշվով։ Նադալի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ՝ 12 հնարավորից, իսկ Կիրյոսի ակտիվում՝ 8 էյս, 5 կրկնակի սխալ, 4 չիրացրած բրեյք-փոյնթ։

Թենիսիստների դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 2։2։ Վերջին անգամ Կիրյոսն ու Նադալը մրցել են Ցինցինատիի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի 1/4 եզրափակչում, որտեղ ավստրալացին հաղթել էր 6։2, 7։5 հաշվով։

Հավելենք, որ Նադալի համար այս տիտղոսը 6-րդն էր ընթացիկ մրցաշրջանում և 75-րդը՝ կարիերայում։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում