ԱԱ-2018․ Հայաստանի հավաքականը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Ղազախստանի ընտրանուն և ոչ-ոքի խաղաց։

«Աստանա Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 26-րդ րոպեին Մարկո Պիզելիի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ պատասխան գոլը 61-րդ րոպեին խփեց Բաուրժան Տուրիսբեկը։

Այսպիսով, ընտրական փուլի 10 խաղում Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց E խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Ղազախստանը 3 միավորով եզրափակեց աղյուսակը։ E խմբից առաջին հորիզոնականով պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ Լեհաստանի հավաքականը։ Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի ուղեգիր են ստանում խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ 9 խմբերի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 8 լավագույն հավաքականները մասնակցում են անցումային խաղերի։

E խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

  1. Լեհաստան – 25 միավոր
  2. Դանիա – 20 
  3. Մոնտենեգրո – 16 
  4. Ռումինիա – 13
  5. Հայաստան – 7
  6. Ղազախստան – 3

ԱԱ-2018, ընտրական փուլ, 10-րդ տուր
E խումբ

Ղազախստան – Հայաստան՝ 1։1
Գոլերը՝ Տուրիսբեկ 61՛ – Մխիթարյան 26՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում