Լեհաստանի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 10 խաղում Լեհաստանի հավաքականը վաստակեց 25 միավոր, գլխավորեց Е խմբի մրցաշարային աղյուսակը և Ռուսաստանում կայանալիք Մունդիալին մասնակցելու ուղեգիր ստացավ։ Լեհաստանն իր պատմության մեջ 8-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը։

Վերջին տուրում Ադամ Նավալկայի թիմը հյուրընկալեց Մոնտենեգրոյի ընտրանուն և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։ Լեհերի կազմում մեկական գոլ խփեցին Կշիշտոֆ Մաչինսկին, Կամիլ Գրոսիցկին և Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ հյուրերից գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ֆիլիպ Ստոյկովիչը։ Մոնտենեգրոյի գոլերը խփեցին Ստեֆան Մուգոշան և Նիկոլա Վուկչևիչը։

Զուգահեռաբար ընթացող Դանիա – Ռումինիա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ 59-րդ րոպեին Դանիային առաջ մղեց Կրիստիան Էրիկսենը, իսկ պատասխան գոլը 88-րդ րոպեին խփեց Չիբիան Դայկը։

Խմբի երրորդ՝ Ղազախստան – Հայաստան հանդիպումը ևս ավարտվել է 1։1 հաշվով։

E խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

  1. Լեհաստան – 25 միավոր
  2. Դանիա – 20
  3. Մոնտենեգրո – 16
  4. Ռումինիա – 13
  5. Հայաստան – 7
  6. Ղազախստան – 3

Հիշեցնենք, որ Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր են ստանում խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ 9 խմբերի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 8 լավագույն հավաքականները մասնակցում են անցումային խաղերի։

ԱԱ-2018, ընտրական փուլ, 10-րդ տուր

Լեհաստան – Մոնտենեգրո՝ 4։2
Գոլերը՝ Մաչինսկի 6՛, Գրոսիցկի 16՛, Լևանդովսկի 85՛, Ստոյկովիչ 87՛ / ինքնագոլ – Մուգոշա 78՛, Վուկչևիչ 83՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Դանիա – Ռումինիա՝ 1։1
Գոլերը՝ Էրիկսեն 59՛ / 11-մետրանոց – Դայկ 88՛
Հեռացում՝ Գանյա 63՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում