ԱԱ-2018․ Անգլիան գլխավորեց F խումբը, Սլովակիան երկրորդն է (տեսանյութ)

Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը, որն արդեն նվաճել էր Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր, արտագնա հանդիպում անցկացրեց Լիտվայի ընտրանու հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլը 27-րդ րոպեին 11-մետրանոց տուգանայինից խփեց Հարի Քեյնը։

F խմբի մյուս խաղերում՝ Սլովակիայի հավաքականը սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց Մալթային, իսկ Շոտլանդիան ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ՝ 2։2։ Սլովակիայի և Շոտլանդիայի հավաքականները 10 խաղում վաստակեցին 18 միավոր, սակայն խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սլովակիան։

F խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

1. Անգլիա — 26 միավոր
2. Սլովակիա — 18
3. Շոտլանդիա — 18
4. Սլովենիա — 15
5. Լիտվա— 6
6. Մալթա — 1

Հիշեցնենք, որ Մունդիալի եզրափակիչ փուլի ուղեգիր են ստանում խմբերի առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը, իսկ 9 խմբերի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 8 լավագույն հավաքականները մասնակցում են անցումային խաղերի։

ԱԱ-2018, ընտրական փուլ, 10-րդ տուր

Լիտվա – Անգլիա՝ 0։1
Գոլը՝ Քեյն 27 ՛ / 11-մետրանոց

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Սլովակիա – Մալթա՝ 3։0
Գոլերը՝ Նեմեց 33՛, 62՛, Դուդա 69՛

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Սլովենիա – Շոտլանդիա՝ 2։2
Գոլերը՝ Բեզյակ 52՛, 72՛ – Գրիֆիտս 32՛, Սնոդգրաս 88՛
Հեռացում՝ Ցեսար 92՛

 Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում