ԱԱ-2018․ Գերմանիան հաղթեց նաև վերջին խաղում, Հյուսիսային Իռլանդիան կմասնակցի անցումային խաղերի (տեսանյութ)

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը հիանալի հանդես եկավ Մունդիալ-2018-ի ընտրական փուլում․ Բունդեսթիմը 10 խաղում 10 հաղթանակ տոնեց։

Վերջին տուրում Յոահիմ Լյովի թիմը սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ։ Գերմանիայից դուբլ ձևակերպեց Լեոն Գորեցկան, մեկական անգամ աչքի ընկան Սանդրո Վագները, Անտոնիո Ռյուդիգերը և Էմրե Ջանը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ռամիլ Շեյդաևը։

C խմբի մյուս խաղերում՝ Չեխիան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, իսկ Հյուսիսային Իռլանդիան նվազագույն հաշվով պարտվեց Նորվեգիային։ C խմբից Գերմանիան ստացավ Ռուսաստանում կայանալիք Մունդիալի ուղեգիր, իսկ Հյուսիսային Իռլանդիան կմասնակցի անցումային խաղերի։

C խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը․

1. Գերմանիա — 30 միավոր
2. Հյուսիսային Իռլանդիա -19
3. Չեխիա — 15
4. Նորվեգիա — 13
5. Ադրբեջան — 10
6. Սան Մարինո — 0

ԱԱ-2018, ընտրական փուլ, 10-րդ տուր

Գերմանիա – Ադրբեջան՝ 5։1
Գոլերը՝ Գորեցկա 8՛, 66՛, Վագներ 54՛, Ռյուդիգեր 64՛, Ջան 81՛ – Շեյդաև 34՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Նորվեգիա – Հյուսիային Իռլանդիա՝ 1։0
Գոլը՝ Քրիս Բրանտ 71՛ / ինքնագոլ

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Չեխիա – Սան Մարինո՝ 5։0
Գոլերը՝ Կրմենչիկ 8՛, 23՛, Կոպից 27՛, Նովակ 71՛, Կադլեց 83՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում