ՄՅՈւ-ի նախկին նախագահ. Ֆերգյուսոնը Զիդանին չհրավիրեց Կանտոնայի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին նախագահ Մարտին Էդվարդսը պատմել է 1995 թվականին Զինեդին Զիդանի` անգլիական թիմ չկայացած տեղափոխության մասին:

«Երբ Զիդանը «Բորդոյում» էր խաղում, մեր գլխավոր սկաուտ Լես Կերշոուն հայտնեց, որ պետք է հետաքրքրվենք այդ ֆուտբոլիստով: Տեղեկությունը հայտնեցի Ֆերգյուսոնին: Նա ասաց, որ Կանտոնան արդեն նրան պատմել է Զիդանի մասին, սակայն կարծում է, որ նրանք նույն դիրքում են խաղում:

Երբ Ալեքսը Ֆրանսիա մեկնեց, որպեսզի Էրիկին համոզի նոր պայմանագիր կնքել (Կանտոնան այդ ժամանակ 8-ամսյա որակազրկման էր ենթարկվել երկրպագուին հարվածելու համար-խմբ), նա եզրակացրեց, որ Զիդանի հրավերը կթուլացնի Կանտոնայի դիրքերը: Այդ պատճառով նա նախընտրեց թիմում պահել Էրիկին»,- skysports.com-ի հետ զրույցում պատմել է Էդվարդսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում