Հիսլոպ. Մեսսին պատմության լավագույնը չէ, որովհետև աշխարհի չեմպիոն չի դարձել

«Վեսթ Հեմի» նախկին դարպասապահ Շակա Հիսլոպը հայտարարել է, որ «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի կարող համարվել պատմության լավագույն ֆուտբոլիստը:

«Մեսսիին չի կարելի համարել բոլոր ժամանակների լավագույն խաղացողը, որովհետև նա չի նվաճել ֆուտբոլի գլխավոր տիտղոսը` աշխարհի չեմպիոնի կոչումը: Դժվար է դատել, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը, եթե մյուսների ելույթները չես տեսել: Մարդիկ, ովքեր չեն տեսել Պելեի ու Մարադոնայի խաղը, չեն կարող ասել, որ Մեսսին գերազանցում է նրանց կամ հակառակը»,- տրինիդադցու խոսքն է մեջբերում «Daily Star»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում