USD
EUR
RUB

Արթուր Պետրոսյան. Գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել

 
 

«Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ Այն ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

- Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մանրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։

- Իմ կարծիքով շատ հետաքրքիր խաղ ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։

- Ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո։

- Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։



- Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն և խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետև Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։

- Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։

- Ղազախստանը և Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։

- Ըստ երևույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։

- Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։

- Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում և բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեր համար։

- Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գո՞հ եք արդյոք իր խաղից և ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։

-Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք և չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։

- Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը։

- Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխն օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին։



- Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։

- Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։

- Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։

- Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։

- Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երևանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երևանում հանդես եկած թիմի հետ։

- Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։

- Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչու՞ հիմա շոշափելի անկում է արձանագրվել։

- Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին։

- Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Արշակ Կորյանը և շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։

- Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում և Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյոք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է և հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։

- Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։

- Ես արդեն ասել եմ, որ թե մեր և թե Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորապես խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետև միայն Ռումինիայում մենք չկարողացան գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է։

 

Լրահոս
Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարի առաջատարից ետ է մեկ միավորով Գոռ Երիցյանը WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոնն է Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է Խինես Մելենդեսը կստանձնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը «Մանչեստեր Յունայթեդը» հեռացրել է Մոուրինյոյին Կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնաց ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հանգստյան օրերին կայանալիք ֆուտբոլային խաղերը Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով «Արսենալ»-ը հաղթել է «Ղարաբաղ»-ին. Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ Լևոն Արոնյանը դուրս մնաց Լոնդոնի մրցաշարից Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ակումբները հայտնի են Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարի 4-րդ տուրում «Ռեալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Ռոմա»-ն պարտվեցին ՉԼ խմբային փուլի վերջին խաղերում Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում Գյումրու տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը Արոնյան-Վաշյե Լագրավ պարտիան խաղաղ ելք ունեցավ Շախմատի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում «Լիվերպուլ»-ը հաղթեց, «Բարսելոնա»-ն` ոչ. Չեմպիոնների լիգա «Արթիկ»-ը հաղթել է «Արցախ»-ին. բասկետբոլ Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները Լևոն Արոնյանը ցուցադրական ելույթ է ունեցել Լոնդոնում Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը մասնակցեց «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին Երևանում կանցկացվի արևելաեվրոպական երկրների վոլեյբոլի առաջնությունը Հրանտ Մելքումյանը հաղթանակով մեկնարկեց London chess classic FIDE open-ում Լողորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերը հայտնի են Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից Դահուկորդ Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Մխիթարյան. Վերադառնանք հաղթական ուղի «Արցախ»-ի ֆուտբոլիստը հրավիրվել է Մ19 տարեկանների թիմ Լևոն Արոնյանը մեկնարկում է London chess classic-ում
website by Sargssyan