Ավարտվեց Ստեփան Սարգսյանի 22-րդ մրցաշարը

Հոկտեմբերի 7-9-ը, Վանաձորում անցկացվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը։ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Ռումինիայից ժամանած շուրջ 100 մարզիկներ վիճարկեցին չեմպիոնի կոչումը 8 քաշային կարգերում։

Հայաստանը ներկայացնող ըմբիշներից չեմպիոնի կոչումը նվաճեցին 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 61 կգ քաշային Ղազար Համբարձումյանը և 125 կգ քաշային Լևան Բերինաձինեն։

Մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև․

Մինչև 57 կգ քաշային կարգ

1. Գարիկ Բարսեղյան (Հայաստան)
2. Սամվել Հակոբյան (Հայաստան)
3. Նարեկ Հովհաննիսյան (Հայաստան)
3. Մխիթար Գրիգորյան (Հայաստան)

Մինչև 61 կգ քաշային կարգ

1. Ղազար Համբարձումյան (Հայաստան)
2. Աշոտ Վելիցյան (Հայաստան)
3. Գրիգոր Սիրեկանյան (Հայաստան)
3. Շալվա Խուտիշվիլի (Վրաստան)

Մինչև 65 կգ քաշային կարգ

1. Ռազամբեկ Ջամալով (Ռուսաստան)
2. Վալոդյա Ֆրանգուլյան (Հայաստան)
3. Նարեկ Սիրունյան (Հայաստան)
3. Ուսման Շախգիրեև (Ռուսաստան)

Մինչև 70 կգ քաշային կարգ

1. Զաուր Սիդակով (Ռուսաստան)
2. Կոնստանտինե Խաբալաշվիլի (Վրաստան)
3. Օմարի Գյուրջիձե (Վրաստան)
3. Լևան Քելեխսաշվիլի (Վրաստան)

Մինչև 74 կգ քաշային կարգ

1. Ավթանդիլ Կենչաձե (Վրաստան)
2. Վարուժան Կաջոյան (Հայաստան)
3. Ացամազ Սանակոև (Ռուսաստան)
3. Գեորգի Լոբժանիձե (Վրաստան)

Մինչև 86 կգ քաշային կարգ

1. Արտուր Նայֆոնով (Ռուսաստան)
2. Բատիրբեկ Ցակիուլով (Ռուսաստան)
3. Դավիդ Խուցիշվիլի (Վրաստան)
3. Նիկա Կենչաձե (Վրաստան)

Մինչև 97 կգ քաշային կարգ

1. Զաուր Կոչիև (Ռուսաստան)
2. Գերոգի Գոգաև (Ռուսաստան)
3. Բատրազ Գազաև (Ռուսաստան)
3. Մուրազի Մչեդլիձե (Վրաստան)

Մինչև 125 կգ քաշային կարգ

1. Լևան Բերիանիձե (Հայաստան)
2. Գեորգի Մեշվեդիշվիլի (Վրաստան)
3. Ալեքսանդր Խոցիանսկի (Ռուսաստան)
3. Սոսլան Խինչագով (Ռուսաստան)

Հետևեք մեզ նաև Telegram-ում