Իսլանդիան նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր. որոշիչ խաղում Խորվաթիան հաղթեց Ուկրաինային (տեսանյութ)

Իսլանդիան նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր. որոշիչ խաղում Խորվաթիան հաղթեց Ուկրաինային (տեսանյութ)

Աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու «I» խմբում կայացել է վերջին տուրը:

Իսլանդիան սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է Կոսովոյին: Գոլերի հեղինակ են դարձել Գիլֆի Սիգուրդսոնը և Յոհան Գուդմունդսոնը:

Այսպիսով, կղզիաբնակ թիմը վաստակեց 22 միավոր և դարձավ խմբի հաղթող: Իսլանդացիներն իրանց պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեցին Մունդիալի ուղեգիր:

Տեսանյութ

Երկրորդ տեղի համար պայքարում որոշիչ էր Ուկրաինա – Խորվաթիա հանդիպումը: Երկու թիմերն էլ ունեին հավասար միավորներ: Բալկանները մրցակցի հարկի 2:0 հաշվով հաղթել են Անդրեյ Շևեվչենկոյի թիմին: Դուբլի հեղինակ է դարձել Անդրեյ Կրամարիչը: «Հոֆենհայմի» հարձակվողին մեկական գոլային փոխանցում են կատարել Լուկա Մոդրիչն ու Իվան Ռակիտիչը:

Խորվաթիան վաստակեց 20 միավոր և կմասնակցի անցումային հանդիպումներին:

Տեսանյութ

Խմբի վերջին մրցավեճում Ֆինլանդիան ու Թուրքիան երկուական գնդակ են խփել` 2:2:

Հետևեք մեզ նաև Telegram-ում