Սերբիան` Մունդիալում. Իռլանդիան փակեց Ուելսի ճանապարհը (տեսանյութ)

Սերբիան` Մունդիալում. Իռլանդիան փակեց Ուելսի ճանապարհը (տեսանյութ)

ԱԱ-2018-ի ընտարկան փուլի D խմբի հաղթող է դարձել Սերբիան: Բալկանները վերջին տուրում ընդունել են Վրաստանին ու վճռորոշ հաղթանակ տոնել: 74-րդ րոպեին արագ հակագրոհի ժամանակ որոշիչ գոլը հեղինակել է Նեմանյա Գուդելը:

Սերբերը վաստակել են 21 միավոր ու նվաճել Մունդիալի ուղեգիր:

Տեսանյութ

Երկրորդ տեղի հարցը որոշվել է Ուելսում, որտեղ այդ երկրի թիմը մրցել է Իռլանդիայի հետ։ Ուելսին նույնիսկ ոչ-ոքին թույլ կտար երկրորդ տեղը գրավել, սակայն նրանք պարտվել են 0:1 հաշվով: Որոշիչ է դարձել 57-րդ րոպեին Ջորջ Մակլինի գոլը: «Կելտերը» (19 միավոր) կմասնակցեն անցումային փուլի խաղերին:

Տեսանյութ

4-րդ տեղն է զբաղեցրել Ավստրիան, որը խմբային փուլն ավարտել է Մոլդովայի նկատմամբ արտագնա հաղթանակով: Կրկին գրանցվել է 1:0 հաշիվը:

69-րդ րոպեին 10 ֆուտբոլիստով մնացած տանտերերի դարպասը գրավել է Լուիս Շաուբը: Ավստրացիները վաստակել են 15 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում