Հայտնի է Կանտեի ապաքինման ժամկետը

Հայտնի է Կանտեի ապաքինման ժամկետը

«Չելսիի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք է ստացել: Այդ մասին պատմել է ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը,- գրում է Goal.com-ը:

26-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է 3 շաբաթ: Նա ձախ ազդրի մկանն է ձգել: Այսպիսով, կիսապաշտպանը բաց կթողնի ԱՊԼ-ում «Քրիսթալ Փելասի», «Ուոթֆորդի» ու «Բորնմութի», ինչպես նաև Չեմպիոնների լիգայում` «Ռոմայի» դեմ հանդիպումները:

Կանտեն վնասվածք է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Բուլղարիա – Ֆրանսիա խաղի (0:1) ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում