Ընտրվել է շախմատի աշխարհի չեմպիոնի խաղի անցկացման վայրը

Ընտրվել է շախմատի աշխարհի չեմպիոնի խաղի անցկացման վայրը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) կողմնորոշվել է աշխարհի չեմպիոնի կոչման հանդիպման անցկացման վայրի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «El Pais»-ը:

Չեմպիոնական մրցախաղը կայանալու է Լոնդոնում, 2018 թվականի նոյեմբերին: Ավելի վաղ համաշխարհային շախմատի գլխավոր իրադարձությունն անցկացնելու ցանկություն էին հայտնել Ճապոնիան, Հարավային Կորեան ու Սինգապուրը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի շախմատային թագը խաղարկվեց Նյու Յորքում: Գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը թայ-բրեյքում հաղթեց հավակնորդ Սերգեյ Կարյակինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում