Կակա. Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլ խաղալուց

Կակա. Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլ խաղալուց

«Օրլանդոյի» կիսապաշտպան Կական խոսել է կարիերան ավարտելու ծրագրերի մասին: «Միլանի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նշել է, որ ֆիզիկապես չի դիմանում ծանրաբեռնվածությանը:

«Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլ խաղալուց: Յուրաքանչյուր հանդիպումից հետո ցավեր եմ զգում: Իմ մարմինը չի դիմանում ծանրաբեռնվածությանը: 35 տարեկանում վերականգնվելը դժվար է:

Ցանկանում եմ կրկնել Զիդանի ճանապարհը: Նա ավարտեց ելույթները, որովհետև հասկացավ, որ նրան դուր է գալիս մարզչի աշխատանքը: Նա սկսեց աշխատել պատանեկան թիմում: Ես նույնպես կարող եմ այդ ճանապարհով գնալ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում «Globoesporte»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում