Ինյեստան «Բարսելոնայից» հեռանալու իրավունք կունենա մեկ պայմանով

Ինյեստան «Բարսելոնայից» հեռանալու իրավունք կունենա մեկ պայմանով

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան իրավունք կունենա սեփական ցանկությամբ հեռանալու ակումբից: Այդ մասին հայտնում է sport.es-ը:

33-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «կապտանռնագույնների» հետ, որն անժամկետ է և նախատեսված է մինչև նրա կարիերայի ավարտը:

Համաձայնագրում առկա է կետ, ըստ որի կիսապաշտպանը կարող է իր ցանկությամբ հեռանալ, եթե յուրաքանչյուր տարվա մինչև ապրիլի 30-ն այդ մասին տեղյակ պահի կատալոնական ակումբին:

Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» սանն էր, որի կազմում հանդես է գալիս 12 տարեկան հասակից` 1996 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում