Ռոբերտո Կարլոսի կարիերայի ամենակարևոր ու վատագույն մարզիչները

Ռոբերտո Կարլոսի կարիերայի ամենակարևոր ու վատագույն մարզիչները

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը պատմել է, թե ովքեր են նրա կարիերայի վրա դրական ու բացասական իմաստով ամենամեծ ազդեցությունն ունեցել:

«Երբ հանդես էի գալիս «Ինտերում», թիմը մարզում էր Ռոյ Հոջսոնը: Նա գրեթե ոչնչացրեց ինձ: Նա ինձ խաղադաշտ էր դուրս բերում կիսապաշտպանությունում, ինչը կարող էր վերջ դնել Բրազիլիայի հավաքականում իմ կարիերայի վրա: Չեմ կարող ասել, թե մենք վատ հարաբերությունների մեջ էինք, պարզապես Հոջսոնը ֆուտբոլից լավ չի հասկանում: 1997 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում «Շալկեից» կրած պարտությունն ամբողջությամբ նրա մեղքով է:

Ֆաբիո Կապելոն բացարձակապես այլ էր: Ես «Ռեալ» տեղափոխվեցի նրա հետ աշխատելու ցանկության պատճառով: Կապելոն իմ կարիերայի ամենակարևոր մարզիչն է»,- Կարլոսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոջ Հոջսոնը սեպտեմբերին դարձել է «Կրիսթալ Փելասի» մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում